Վայոց ձորի Ելփին գյուղի բնակիչները խնդրանքով դիմում են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին. «Մեր գյուղը փրկեք ամեն պահի տապալվող, մահաբեր ու փտած բետոնե էլեկտրասյուներից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 9-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Ելփին բնակավայրում էին հավաքվել տեղաբնակները, ովքեր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին.
«Դեռ սովետական տարիներից մեր գյուղում եղել են փայտե, որոշ հատվածներում էլ բետոնե էլեկտրասյուներ ու սովետական տարիներին լավ, թե վատ, այդ սյուներն իրենց գործն արել են։ Դրանց վրայով անցկացված էլեկտրալարերի շնորհիվ էլեկտրամատակարարում ստանում էինք, բայց արդեն 10 տարուց ավելի է երբ մի թեթև քամի է լինում, էլեկտրալարերը կպնում են իրար, հավանաբար ունեն բաց տեղեր, ու հոսանքն անջատվում է երբեմն ոչ թե ժամերով, այլ օրերով։
Բազմաթիվ անգամներ դրա պատճառով նաև էլեկտրատեխնիկաներն են փչացել, նույնիսկ եղել է դեպք, որ մարդու անասնագոմի վրայով անցնող լարերի՝ իրար կպնելու պատճառով խոշոր հրդեհ է առաջացել։
Երեխաները դասի են գնում մի քանի մահաբեր էլեկտրասյուների տակով։ Էլ չենք ասում, որ որոշ հատվածներում էլ 110 վոլտ էլեկտրական լար է անցնում ու դա նույնպես մեծ վտանգ է ներկայացնում։
Չգիտենք էլ ինչ անենք, անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուներին ենք ներկայացրել այդ խնդիրը ու բոլորը սարեր էին խոստանում, բայց դեպուտատի մանդատը ձեռք բերելուց հետո դրանց խոսքերին ասես տոկը տվեց, մոռացան, թե ինչեր էին խոստանում ու մինչև այսօր։
Վերջին ամիսներին շատ ենք լսել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, մեծ աշխատանքներ են իրականացրել ու շարունակում են այդ գործը թե՛ Երևանում, թե՛ մարզերում՝ վտանգավոր էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը նորով փոխարինելու ուղղությամբ
Հիմա մեր գյուղի մոտ 1500-1600 բնակիչների անունից խնդրում ենք Ռ. Պետրոսյանին, որ այդ աշխատանքներն իրականացնել տա նաև մեր գյուղում։
Նույնիսկ երեկ և այսօր քամու հետևանքով գյուղում ժամերով մնացել ենք առանց լույս։
Վստահ ենք եթե ամեն պահի տապալվող, դարն ապրած էլեկտրասյուներն ու «ճմրթված» էլեկտրալարերը փոխեն, մենք այլևս այդ խնդիրը չենք ունենա ու գիտենք, որ այդ լուծումը կախված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, դրա համար էլ դիմում ենք իրենց»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղում նմանատիպ վտանգավոր էլեկտրասյուներն ամեն պահի հնարավոր է իրոք տապալվեն՝ վնասելով մարդկանց տանիքները, իսկ եթե տապալման պահին էլ մարդիկ անցնեն կամ վարորդները մեքենան վարելիս լինեն, չի բացառվում, որ դառնան փայտե այդ փտած գերանների, ու ինչպես գյուղացիներն էին նշում, «ճմրթված» էլեկտրալարերի զոհեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։