6997 դիտում
20:52 06-07-2015
ՀՀ Զինվորական դատախազության Երևան քաղաքի կայազորի դատախազության դատախազը բուժօգնության է դիմել հիվանդանոց. նա պնդում է, որ վնասվածքը ստացել է ավտովթարից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժօգնության դիմած Նոր Խարբերդի բնակիչ, 28-ամյա Արմինե Հարությունյանին վնասվածք պատճառելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա. Հարությունյանը դիմել է նշված բուժկենտրոն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ Զինվորական դատախազության Երևան քաղաքի կայազորի դատախազությունում՝ որպես դատախազ: Կոչումով 3-րդ դասի խորհրդական է:
Քննչական վարչությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ վթարի մասնակից ավտոմեքենաները և դրանց վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
8141 դիտում
16:34 17-02-2019
Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ. ՀՀ դատախազության պարզաբանումը
15950 դիտում
15:03 28-06-2014
Երևանի կայազորի զինվորական դատախազը, «մեծ մտածողի» հայացքով, կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ