211652_close_icon
views-count50393 դիտում article-date 12:12 13-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. 35–ամյա կին վարորդը Ոստիկանությանը հայտնել է, որ իր հաճախորդը ավտոմեքենայում բռնաբարել է իրեն

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակչչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է. որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Ժորա Մկրտչյանին: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է և վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են տաքսի ավտոմեքենաների վարորդների կողմից բռնաբարության փորձի և սեքսուալ բնույթի գործողությունների թիվը, բայց այս դեպքում տուժողը տաքսու կին վարորդ է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր