211652_close_icon
views-count164254 դիտում article-date 16:10 25-06-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում. 20-ամյա աղջիկը հայտարարում է, որ իրեն ավտոմեքենայում բռնաբարել են. 4 տարի առաջ նա նույնպես դիմել էր իրավապահներին, որ իրեն բռնաբարել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ հունիսի 24-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին դիմած քաղաքացուհու բողոքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Լիլիթ Ղ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել , որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին Պուշկինյան ոլորաններում սպիտակ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայացել է որպես Կարեն, ավտոմեքենայի մեջ բռնաբարել է իրեն: Լիլիթ Ղ.-ն հայտնել է նաև, որ վարորդը իր գործը ավարտելուց հետո Գարգառ գյուղի սկզբնամասում իրեն իջեցրել է ավտոմեքենայից և հեռացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից Լիլիթ Ղ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև Լիլիթ Ղ-ի մատնանշած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ բռնաբարվածը ոստիկաներին հայտնել է նաև ավտոմեքենայի համարանիշները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նման բռնաբարության մեկ այլ դեպքի մասին Լիլիթ Ղ.-ն իրավապահներին հայտնել էր 4 տարի առաջ, սակայն հետո հերքվել էր դա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր