211652_close_icon
views-count133876 դիտում article-date 11:17 31-10-2017

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Թումանյանի Ոստիկանության բաժնի պետը, ինչը կապված է Երևանում կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանության հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գուրջանյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երևանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր, երբ Լոռու մարզի բնակիչները մի իսկական «Սիցիլիայի էին վերածել» մայրաքաղաքի կենտրոնը։ Սակայն ՀՀ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի, Ոստիկանության կազմակերպված հանցավորությա դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու արդյունքում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցելով՝ Վրաստանում հայտնաբերել են սպանության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին։ Այս պահին Հայաստանի և Վրաստանի իրավապահները, ժողովրդի լեզվով ասած, զբաղված են թղթաբանությամբ, որպեսզի նշված անձինք տեղափոխվեն Հայաստան։ Թումանյանի ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, ըստ մեր տեղեկությունների, կայանում է նրանում, որ հավաստի տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարելուց հետո նրանք անարգել Թումանյանի տարածքից անցել են Վրաստան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրացական կողմը զարմացել է Հայաստանի իրավապահների ստացված օպերատիվ տեղեկությունների իրական լինելու մասին, քանի որ հետախուզման մեջ գտնվողները կերպարանափոխված են եղել, մասնավորապես, շրջել են ցնցոտիներով, ինչը կասկած չի հարուցել վրացական կողմի մոտ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/29/1080988/]հայտնել էինք[/url], որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել էին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին: Այդ մասին հայտնել էր Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, այդ պահին քննարկվում էին նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կասկածյալների թաքնվելու վայրը պարզել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյանը, որոնց ստացված օպերատիվ տվյալները մեծ նշանակություն են ունեցել Վրաստանի իրենց գործընկերների համար, ինչի շնորհիվ էլ կասկածյալները հայտնաբերվել էին։ [b]Ոստիկանության Թումանյանի բաժնի նախկին պետ Վահագն Մոսինյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0542136001509434374764960.jpg[/img] [b] Ոստիկանության Թումանյանի նորանշանակ պետ Արտակ Գուրջանյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0502560001509459402887329.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր