Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը և նշանակվել ոստիկանության Գավառի բաժնի պետ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Պետրոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռ. Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի պետ:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Սևակ Բադիրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: