211652_close_icon
views-count42740 դիտում article-date 20:24 02-11-2015

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալը ազատվել է աշխատանքից և նշանակվել է նոր տեղակալ

Այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: [color=#EF2929]Ս. Մարտիրոսյանը ոստիկանության համակարգում համարվում է հարգված իր մարդկային հատկանիշներով, գործին գիտակ և նրա օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանրապետությունում բացահայտվել են 2 տասնյակից ավելի աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում` սպանություններ, կազմակերպված բանդաների կողմից կատարված ավազակային հարձակումներ, պետական չինովնիկների դեմ կատարված մահափորձեր և այլ հանցագործություններ:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր