Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի МРУ-ի պետը
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության Շիրակի մարզի գրանցման քննական բաժանմունքի պետ Հարություն Անտոնյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արմեն Դավթյանը:
Վերջինս այդ աշխատանքում համարվում է պրոֆեսիոնալ և գիտակ, ինչից, առաջին հերթին, կշահի քաղաքացին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի