211652_close_icon
views-count30546 դիտում article-date 22:19 29-09-2017

Երևանում վրաերթի է ենթարկվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ Մինսկի Ռադիոտեխնիկայի քոլեջի 61–ամյա տնօրենը

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 60-ամյա Վազգեն Թորոսյանը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 AA 248 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, Մինսկ քաղաքի Գազետա Զվեզդա պողոտայի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Անկուդային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կնետրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վրաերթի ենթարկված Ս. Անկուդան աշխատում է Մինսկի Ռադիոտեխնիկայի քոլեջում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր