24400 դիտում
11:29 23-12-2021
Արտակարգ դեպք Երևանում․ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի 15-ամյա սանը դանակի հարվածներ է հասցրել նուն քոլեջի 15-ամյա սանին
Երեկ, դեկտեմբերի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գործող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմաններում նշված քոլեջում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 15-ամյա Գ․Գ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Վ․Ա․-ի միջև, որի ժամանակ Գ․Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել Վ․Ա․-ի ոտքին։
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ապա ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Փաստի առթիվ ոստիականության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2044 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)