106896 դիտում
20:57 16-09-2017
Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ` սեպտեմբերի 15-ին Արտաշատի Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ժամը 12:00-ին նշված Բժշկական կենտրոնից հայտնել են, որ աջ նախաբազկի շրջանի կտրված - պատռված վերք, ձախ բազկի, նախաբազկի հոդի շրջանում կտրված - պատռված վերք ախտորոշմամբ, և Կրծոսկրի շրջանի աջ կողմի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Արտաշատ քաղաքի բնակիչներ 16-ամյա Վոլոդյա Հ-ն և 18-ամյա Ալբերտ Մ-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Արտաշատի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 156 շենքի մոտից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 15-ամյա Էրիկ Պ-ն, ով հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ հետո հանձնվել է ծնողներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Վոլոդյա Հ-ն սովորում է Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում, Ալբերտ Մ-ն և էրիկ Պ-ն նույնպես ուսանողներ են:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)