211652_close_icon
views-count45997 դիտում article-date 08:16 10-09-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Suzuki-ն բախվել է կայանված КамАЗ-ի հետնամասին. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki մակնիշի 34 QZ 052 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհաշինարարական աշխտանքեր իրականացնող, կայանված վիճակում գտնվող КамАЗ մակնիշի 34 GS 555 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Աշոտ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր