211652_close_icon
views-count106323 դիտում article-date 15:54 09-12-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Սաշիկ Սարգսյանը КамАЗ-ով բախվել է Գագիկ Բեգլարյանի վարած КамАЗ-ին. ցեմենտով բարձված КамАЗ-ներն էլ բախվել են գազի խողովակին. գազալցակայաններում գազամատակարարումը դադարեցվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Սաշիկ Սարգսյանը իր վարած КамАЗ 5320 մակնիշի 52 ՏԼ 472 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Գագիկ Բեգլարյանի վարած КамАЗ 53312 մակնիշի 35 MD 383 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի երկայնքով ձգվող D=159 մմ միջին ճնշման գազատար խողովակին: Բախման հետևանքով տեղի է ունեցել գազի ուժեղ արտահոսք և կոտրվել են գազասյուներն ու գազախողովակը: Վարորդներն էլ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Արարատի մարզի պատասխանատուներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել ոչ միայն բոլոր ծառայությունները, այլ նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով էլ նշված հատվածում գործող մի քանի գազալցակայաններ գազ չստանալու պատճառով ժամանակավորապես ավտոմեքենաների լիցքավորումը դադարեցրել են: Ողջ գիշեր ու մինչև այս պահը Գազպրոմի ներկայացուցիչները փորձում են վերացնել վթարի հետքերը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները բարձված են եղել ցեմենտով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր