35261 դիտում
14:22 16-01-2016
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 28-ամյա վարորդի Kia-ն ու 41-ամյա վարորդի КАМАЗ-ը, КАМАЗ-ն էլ հարվածել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Գետարգել գյուղի վարչական տարածքում բախվել են Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ, 28-ամյա Սուրեն Գևորգյանի վարած Kia Sorento մակնիշի 88 ՍՏ 800 համարանիշի և Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աշոտ Գալստյանի վարած КАМАЗ-55 111 մակնիշի 07 ԼԼ 924 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գլխի մասում ստացած հատվածում կարեր են դրել, իսկ հետո նա հրաժարվել է հիվանդանոցում մնալ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Նարեկ Մանդիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միմյանց բախվելուց հետո КАМАЗ-ն էլ բախվել է ծառին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1402 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)