98212 դիտում
16:33 22-06-2017
Կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. 5 մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Ռյաբուինային, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Չերքեզյանին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Սաթենիկ Սաղաթելյանին և Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Անի Ոսկանյանին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք նշված վայրում վիճաբանություն են կատարել, որի ժամանակ Վ. Ռյաբուինան, Ա Հաբարձումյանը, Ա. Չերքեզյանը և Ս. Սաղաթելյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա. Ոսկանյանի մարմնի տարբեր մասերին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, սակայն Ա. Ոսկանյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց, բայց հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Վ. Ռյաբուինան աշխատում է Menu.am-ում՝ որպես վարորդ-առաքիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)