211652_close_icon
views-count1450 դիտում article-date 13:56 13-03-2026

Հերթական ավտովթարները «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավորներ․ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը «օդ» դուրս եկավ, ովքեր նույնիսկ խաբեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Առինջ Մոլի դիմաց, բախվել են «Hongqi» և «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահան Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ Հնարավոր է, որ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վթարից 40 րոպե անց նույն վայրից՝ մի քանի մետր հեռավորության վրա, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Նշված վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այդ վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածը դարձել է ավտովթարների ու վրաերթերի հարուստ վայր․ տեղի են ունենում նաև դեպքեր, երբ ավտովթարները լինում են ողբերգական, իսկ վրաերթերը՝ մահվան ելքերով։

Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը խոստացել էր, որ այս հատվածում լուսակիրներ են տեղադրելու։ Նույնիսկ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյան-ի անունից ճանապարհային դեպարտամենտից պատասխանել էին, թե աշխատանքներն արդեն կմեկնարկեն, մինչդեռ այդ ամենը դատարկ խոսքեր դուրս եկան, ու վթարների մեծ մասը հենց լուսակիրների բացակայության պատճառով է։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր