Արտակարգ դեպք Երևանում. «Պետական վերահսկողության ծառայություն»-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ հոկտեմբերի  18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13: 00-ի սահմաններում մի քաղաքացուհի այցելել է  «Պետական  վերահսկողության ծառայության» վարչական շենք և պահանջել է, որպեսզի ինքը մտնի ներս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի պահպանությամբ զբաղվող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկանը արգելել է նրան մտնել ներս, քանի որ դա կդիտվեր օրենքի խախտում, երբ քաղաքացուհին չի ունեցել անցաթուղթ, ինչը դուր չի եկել քաղաքացուհուն և նա կոտրել է ծառայության արգելափակոցի ցուցատախտակը և էլի մի քանի իրեր:
Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած հերթապահ խումբը այդ քաղաքացուհուն, ով  Երևան քաղաքի  Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Արմենուհի Հ.-ն է, բերման է ենթարկել   ոստիկանության կենտրոնական  բաժին, այնուհետև  բաց է  թողնվել:
 Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

