62634 դիտում
14:24 30-11-2016
Ողբերգական դեպք Առինջ գյուղում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված տան լոգարանում հայտնաբերել են 30-ամյա Տ. Կ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից։
Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի