166917 դիտում
10:36 08-06-2016
Առեղծվածային դեպք «Պապլավոկ» ռեստորանային համալիրում. հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. 1 շաբաթ առաջ էլ նույն լոգարանում տղամարդու դի էր հայտնաբերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Վարդան Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի և ավագ քննիչ Մարատ Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի բնակչուհի, 43-ամյա Ռ. Կ-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կամ հանկարծամահ է եղել կամ լոգանք ընդունելիս հոսանքահարվել է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Մարատ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար:
Դեպքի վայրում հավաքված ռեստորանային համալիրի աշխատակիցներից մի քանիսն ասում էին, որ 1 շաբաթ առաջ էլ նույն հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել էր Էջմիածնի Ճանշինի պետի՝ Մայիսի դին, ով նույնպես լողանալիս հանկարծամահ էր եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
57646 դիտում
18:33 18-05-2024
Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այս բաժնից
15559 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35813 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց