Հանրապետության տարածքում գործում է սևծովյան հերթական ցիկլոնը, որը մեր երկրի տարածքում կլինի մինչև մայիսի 28-ը ներառյալ. Գ. Սուրենյան
Հանրապետության տարածքում այսօր գործում է սևծովյան հերթական ցիկլոնը, որը մեր երկրի տարածքում կլինի մինչև մայիսի 28-ը ներառյալ:
Բացառությամբ այսօրվա, գրեթե բոլոր օրերին այն ակտիվություն կցուցաբերի հատկապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, երբ գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրևներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Բացառություն կկազմի մայիսի 25-ը, այդ օրը տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:
Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա և չնայած անկայուն եղանակին օդի ջերմաստիճանի էական անկումներ չեն կանխատեսվում:
Առաջիկա 5 օրերին Երևանում գիշերը կանխատեսվում է +13...+15, ցերեկը +27…+30 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է: Ինչ վերաբերվում է տեղումների քանակին, ապա պետք է ասեմ, որ այն մայիսի 24-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 70-100%, սակայն մինչև ամսվա վերջ հանրապետության ողջ տարածքում տեղումները կգերազանցեն կլիմայական նորման:
Հունիս ամսին և տեղումների քանակը, և օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, եղանակը հատկապես անկայուն կլինի հունիսի առաջին տասնօրյակում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: