Հաջորդ ակտիվ ցիկլոնը հանրապետության տարածքին կմոտենա մայիսի 23-ին. Գագիկ Սուրենյան
Երեկ հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնը այսօրվանից կկորցնի իր ուժը, որի հետևանքով կկրճատվեն և տեղումների ինտենսիվությունը և տարածական ընգրկվածությունը:
Մայիսի 19-22-ին սպասվող կարճատև անձրևները հիմնականում կլինեն երեկոյան ժամերին ու գիշերվա առաջին կեսին և հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի բարձրադիր գոտում:
Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում երեկոյան ակնկալվող անձրևները կլինեն շատ կարճատև և ոչ համատարած, այսինքն՝ կկրեն զուտ երակային բնույթ:
Մայիսի 23-24-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջոր ցիկլոնը, ինչի հետևանքով օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին կրկին բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը այսօր երեկվա նկատմամբ կբարձրանա մոտ 4-6 աստիճանով և առաջիկա 5 օրերի ընթացքում կմնա անփոփոխ, Երևանում գիշերը տատանվելով +12...+14, ցերեկը +26...+28 աստիճանի սահմաններում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: