Մայիսի 9-ին Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը. Սուրենյան
Մայիսի 9-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը, որը մեր երկրում գործելու է մինչև մայիսի 10-ի երեկո։
Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կտրուկ կնվազի մոտ 6-8 աստիճանով։
Մայիսի 11-ից սկսած տեղումները կդադարեն և ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրնալ։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։