88511 դիտում
10:51 17-05-2017
Մայիսի 19-ին Հայաստանին կմոտենա հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին, երեկոյան ժամերին, հատկապես հանրապետության հյուսիսային կեսում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայիսի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանին այս անգամ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հաջորդ ցիկլոնը: Մայիսի 19-ի երեկոյան, իսկ մայիսի 20-21-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Մայիսի 17-19-ին Հայաստանը կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչ արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-21-ին ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
34623 դիտում
10:35 19-05-2016
Հաջորդ ակտիվ ցիկլոնը հանրապետության տարածքին կմոտենա մայիսի 23-ին. Գագիկ Սուրենյան
66303 դիտում
18:17 27-05-2018
Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
214656 դիտում
14:12 08-05-2020
Մայիսի 9-ին Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը. Սուրենյան
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին