Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ` կանգնելու սահմանին կանգնած զինվորի կողքին եւ դաս տալու թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վաղ առավոտից ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` նրանք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ մեկնում են առաջնագիծ` կանգնելու սահմանին կանգնած զինվորի կողքին եւ դաս տալու թշնամուն:
Նշենք, որ ԵԿՄ-ականները դիմում են ներկայացրել, որ որպես կամավորական ներգրավվեն սահմանների պաշտպանությանը եւ առաջադրանք հանձնարարեն:
Հազարավոր թվով կամավորներ են գեներալի հետ մեկնում Արցախ: Նշենք, որ այս ամենը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ: