211652_close_icon
views-count246540 դիտում article-date 14:44 04-04-2016

Գեներալ Սեյրան Սարոյանը մեկնեց Քելբաջար՝ հարկ եղած դեպքում թշնամուն դաս տալու ու հերթական անգամ հիշեցնելու, թե ովքեր են տարածքի իրական տերերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քելբաջարի ամրությունն ապահովված է: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսօր ԵԿՄ վարչության անդամ, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնեց Քելբաջար՝ առաջնագիծ՝ հայրենի սահմանները պաշտպանելու եւ թշնամուն հարկ եղած դեպքում դաս տալու՝ հերթական անգամ հիշեցնելով, թե ովքեր են տարածքի իրական տերերը ու ինչի են պատրաստ: Գեներալը առաջնագիծ մեկնեց մեծ թվով համակիրնեի հետ: Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտի տարիներին, դեռ երիտասարդ տարիներին Սեյրան Սարոյանը հիմնական հաղթական մարտերը մղել է հենց այս տարածքում ու նրա հրամանատարությամբ է ազատագրվել տվյալ հատվածը: Ավելին՝ ավելի վաղ մեզ հետ զրույցում նա անկեղծացել էր, որ երիտասարդ տարիներին ընտանիքի անդամներից գաղտնի էր մեկնել առաջնագիծ ու պատերազմի դաշտում արդեն մորուք պահել, որ տարիքը թաքցնի: Չէ՞ որ իր նախաձեռնողականության շնորյիվ պատերազմի դաշտում ստիպված եղավ իրենից մեծերի հրամանատարությամբ զբաղվել: Իսկ այսօր հայրենի սահմանները պաշտպանելու է մեկնում ավելի մեծ ուժով եւ փորձով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուսանկարները ներկայացնում է ստորև
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր