Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Ford»-ն ու «Zeekr» էլեկտրամոբիլը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «Zeekr» էլեկտրամոբիլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդիկ Սասունցն ու Ծովինար Մկրտչյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ ավտոմեքենան բախվել է մայթին տեղադրված երկաթե էլեկտրասյանը և օպերատիվորեն ժամանել են համապատասխան մասնագետներ, ովքեր արդեն աշխատանքներ են կատարում՝ արտաքին լուսավորությունը կարգավորելու համար:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։