Երևանում բնակիչների խնդրանքը՝ խմելու ջրի կորստի հետ կապված, օպերատիվորեն կարգավորեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ու «Վեոլիա ջուր»-ը. քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն ու Արաբկիրի թաղապետն էլ օդ դուրս եկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Մալխասյանց փողոցում, տևական ժամանակ, ըստ բնակիչների հայտնածի, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջրի կորստի հետ կապված, ինչի հետևանքով անգամ ճանապարհի ասֆալտապատ որոշ հատվածներում առաջացել էին փոսեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը տեղեկացանք, որ բնակիչները նամակով դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և տեղում խնդրին ծանոթանալով հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հանձնարարականով՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամանել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ այդ հանձնաժողովի նախագահը իրավիճակին էլ ավելի լավ ծանոթանալու համար պատկան մարմինների պատասխանատուների հետ է զրուցել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է, որ մեղավորը ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերությունն է եղել, այլ Արաբկիրի նախկին թաղապետերից մեկը, ով, չգիտես՝ մարմնի որ մասով է մտածել, և տվել է շինարարության թույլտվություն, ու քաղաքացին խմելու ջրի համար նախատեսված հսկայական ջրախողովակի վրա շինություն է սարքել, իսկ հետո էլ սկսել են «Վեոլիա ջրին» անհիմն մեղադրել, թե չի գալիս և ոչ մի աշխատանք չի կատարում:
Ու եթե Արաբկիրի այդ մեծն թաղապետը մինչև շինթույլտվություն տալը մեկ րոպեով այցելեր նշված վայր ու տեսներ, թե ինչի վրա է քարե շինությունը կառուցվում, դժվար թե որոշում տար՝ կառուցելու համար, կամ եթե այցելել է ու տեսել, թե ինչի վրա են կառուցում շենքը ու շինթույլտություն է տվել, այդ թաղապետով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը և «Վեոլիա ջուր» ընկերությունը, ով կարող էր ընդհանրապես ոչինչ չանել, քանի որ դա պետք է աներ Երևանի քաղաքապետարանը՝ հանձինս քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Արաբկիրի թաղապետարանը՝ հանձինս Սուրեն Վարոսյանի, նույնիսկ քաղաքապետի գլխավոր խորհդական Կամո Արեյանը, ով «Վեոլիա ջրի» վրա մեղքը գցելու հիմնական պաշտոնայներից մեկն էր, օդ դուրս եկան, սակայն «Վեոլիա ջուր»-ը, այս դեպքում ընդառաջելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդրանքը, իր միջոցներով խնդիրը կարգավորեց:
Ինչպես ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, 1 ամսից ավելի է՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Մալխասյանց փողոցում, ըստ բնակիչների հայտնածի, խմելու ջրի ջրախողովակի վնասման պատճառով ջուրը դուրս էր գալիս և հոսում Արամ Խաչատրյան փողոցից հասնելով մինչև Սլավոնական համալսարան:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«1 ասմսից ավելի է՝ էս խմելու ջուրը հոսում է, զանգահարում ենք «Վեոլիա ջուր», զանգահարում ենք Երևանի քաղաքապետարան, Արաբկիրի թաղապետարան՝ ոչ մի դրական պատասխան, մեկը մյուսի վրա է գցում, իսկ ջուրը ոչ միայն կորում է, այլ նաև հոսքի պատճառով ասֆալտապատ ճանապարհին փոսեր են առաջացել, այդ թվում՝ մարդաբոյ, որի պատճառով էլ հիմնականում գիշերային ժամերին վարորդները չեն նկատում դրանք ու ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում:
Մի քանի մետր հեռավորության վրա «Վեոլիա ջուր» ընկերության մասնաճյուղերից մեկի գրասենյակն է գործում, լավ, գոնե ձեր քթի տակ գործ արեք, ձեր աչքի առջև ջուրը հոսում է 1 ամսից ավելի, սակայն ոչ մի միջով չեք ձեռնարկում՝ վթարը վերացնելու ուղղությամբ»:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայրով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները անցան «Նիվա»-ով, ովքեր հայտնեցին, որ դա խմելու ջուր չի, այլ ոռոգման է ու իրենք անելիք չունեն, այստեղ են ասում՝ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը:
Գոնե այսքանից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, ով ավելի շատ զբաղված է իր պաշտոնական հանդիպումների մասին տեղեկություններ տարածելով ֆեյսբուքում, լավ կանի՝ հետևողականություն ցուցաբերի ու շատ արագ վթարը վերացնել տա, ինչպես որ աշխատել են Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը:
Եթե նրանց պաշտոնավարման տարիներին նման բան լիներ, ժամերի ընթացքում հարցը կկարգավորվեր:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի