Պաշտպանական կողմն իր դիրքորոշումները ներկայացրել է, ավարտել է․ Վարդևանյան
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում ավարտվել է պաշտպանական կողմի դիրքորոշումների ներկայացումը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանը։
«Մենք ներկայացրինք պաշտպանական կողմի դիրքորոշումների փուլը, ավարտեցինք։ Բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրինք մեր փաստարկները։ Այլ կերպ ասած՝ հաստատապես մեր դիրքորոշումների պայմաններում, եթե մենք ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Ակնկալիքի մեր նշաձողը բավականին ցածր է։ Մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև հասկանում ենք, որ դա կլինի միամտություն այսօրվա պայմաններում։ Մի բան շատ հստակ է, որ ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը շատ կարևոր է։ Փուլային իմաստով հիմա դատարանը հարցեր է տալու մեզ»,– նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Հոկտեմբերի 11-ին քննիչը կալանքի երկարաձգման միջնորդություն է ներկայացրել։
Հակակոռուպցիոն դատարանում միջնորդության քննությունը սկսվել է երեկ՝ ժամը 18։00-ից։ Այնուհետև կեսգիշերն անց՝ ժամը 02։00-ին, ընդմիջում հայտարարվեց։ Նիստը շարունակվեց այսօր՝ 15։00-ից։