35767 դիտում
10:23 11-12-2015
Ավտովթար Զվարթնոց օդանավակայանի մոտ. բախվել են BMW-ն ու Opel-ը. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օդանավակայանի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում գեներալ Ի. Գասպարյան փողոցում՝ Զվարթնոց օդանավակայանի մոտ, բախվել են BMW մակնիշի 13 ԼՏ 408 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ՕD 195 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ոստիկանության Զվարթնոցի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Անդրանիկ Ազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Լայերտ Խաչատրյանի գլխավորությամբ:
Մինչ շտապ օգնության ժամանումը վիրավորներին Զվարթնոցի ոստիկանները տեղափոխել էին օդանավակայանի հիվանդանոց, որից հետո ժամանած շտապ օգնությունը տեղափոխեց նրանց հիվանդանոցներ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Հովիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև շտապ օգնության գրիգադները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ու վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչի հետևանքով էլ BMW-ն բախվել է Opel-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+