211652_close_icon
views-count29533 դիտում article-date 00:56 10-04-2015

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու 06-ը փրկարարները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 21 LL 456 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 32 LL 684 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աշտարակի բժշկական կենտրոն, մի մասը Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր են ժամանել նաև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ մեծ դժվարությամբ կարողացան ավտոմեքենաներից դուրս բերել վիրավորներին: Օպերատիվ են գործել նաև Աշտարակի շտապօգնության բժիշկները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր