211652_close_icon
views-count49924 դիտում article-date 09:20 07-09-2015

Արտակարգ դեպք ՀՀ կառավարությունում. 36-ամյա անվտանգության աշխատակիցը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքի դարպասների մոտից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ է, կոչումով՝ ենթասպա և խնամքի տակ ունի 1 անչափահաս աղջիկ երեխա: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս պահին հիվանդանոց և ՀՀ կառավարություն են ժամանում նաև Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչները և չի բացառվում, որ նախաքննությունը կիրականացվի ՀՔԾ քննիչների կողմից: Արդեն առգրավվել է նաև ատրճանակը և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահետքաբանական, մատնադրոշմային, հետքաբանական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հովհաննիսյանը անվտանգության աշխատակից է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր