82856 դիտում
00:28 21-05-2016
Առեղծվածային դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ
Երեկ` մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Նրա տանը հայտնաբերվել է նաև հրազեն, որը քննիչի որոշմամբ առգրավվել է:
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե փորձ-սպանություն` կպարզվի քննության ընթացքում:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
163110 դիտում
15:00 15-11-2020
Արտակարգ դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)