163110 դիտում
15:00 15-11-2020
Արտակարգ դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի:
Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից: Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել են տան պատշգամբում:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
82853 դիտում
00:28 21-05-2016
Առեղծվածային դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)