77503 դիտում
22:32 30-08-2015
Ծեծկռտուք եւ կրակոցներ Երեւանի Կենտրոնում՝ «Next» հագուստի սրահի մոտ. կան վիրավորներ
[url=https://shamshyan.com/hy/][b]SHAMSHYAN.com[/b][/url]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք եւ կրակոցներ են հնչել Երեւանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան փողոցում՝ «Next» հագուստի խանութ սրահի մոտ, անհայտ անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևանի քաղաքի Պարոնյան 3-րդ նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արեգ Պետրոսյանը և Երևան քաղաքի Աթոյան փողոցի 53 տան բնակիչ, 27-ամյա Հակոբ Հակոբյանը: Վերջիններս հիվանդանոց են ընդունվել «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ, սակայն ոչ թե հրազենից ստացած կրակոցների հետեւանքով, այլ՝ ծեծի:
Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները: Մինչ նրանց ժամանումը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ կրակված 9 մմ տրամաչափի պարկուճ և 1 փամփուշտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազային ատրճանակը հաշվառված է Արեգ Պետրոսյանի անվամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: