Ֆարել Ուիլյամսը նաև հագուստի դիզայներ է. նրան են պատկանում հագուստի արտադրության «Billionaire Boys Club» (BBC) և կոշիկի արտադրության «Ice cream» ընկերությունները
Ֆարել Ուիլյամսը ամերիկացի երգիչ է, ռեպեր, կոմպոզիտոր: Չադ Հյուգոյի հետ միասին զբաղվում է հիփ-հոպ երաժշտության հիմնական մասի պրոդյուսերությամբ:
1990-ական թվականներին Ֆարել Ուիլյամսն ու Չադ Հյուգոն չորս հոգուց բաղկացած R&B խումբ են ստեղծում, որն անվանում են «The Neptunes»: Նրանք մասնակցում են բարձր դասարանցիների շրջանում անցկացվող երաժշտական մրցույթին, որտեղ նրանց նկատում է պրոդյուսեր Թեդի Ռայլին:
2008թ.-ին թողարկվում է Ֆարելի «Give It 2 Me» սինգլը՝ Մադոննայի համահեղինակությամբ:
Ֆարել Ուիլյամսը նաև հագուստի դիզայներ է. նրան են պատկանում հագուստի արտադրության «Billionaire Boys Club» (BBC) և կոշիկի արտադրության «Ice cream» ընկերությունները:
Կրոնական հայացքների վերաբերյալ «GQ Style» ամսագրի տված հարցին Ֆարել Ուիլյամսը պատասխանել է. «Փաստացի քրիստոնյա եմ, իսկ իրականում՝ ունիվերսալիզմի հետևորդ»:
Ֆարելը Հետաքրքրվում է աստղագիտությամբ, «Star Trek» հեռուստասերիալի երկրպագուներից է:
2005 թ. «Esquire» ամսագիրը նրան շնորհել է «Տարվա մոդայիկ մարդ» մրցանակը: