12884 դիտում
14:51 02-08-2015
Երևանում «Հայաէրոնավիգացիա»-ի մամուլի քարտուղարը Mercedes-ով «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել «Սինեմա Սթար»-ի բարմենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել երևանում: Ժամը 11:00 -ի Ծիծեռնակաբերդի խճուղում «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի դիմաց Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սերժ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 50 CM 044 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Մանե Առաքելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով այն դեպքում երբ նույն հատվածում գործում է հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը աշխատում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում որպես մամուլի քարտուղար, իսկ վրաերթի ենթարկված Մ. Առաքելյանը «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում գործող «Սինեմա Սթար»-ում որպես բարմեն:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+