7992 դիտում
17:22 23-06-2015
ԱԺ նախկին պատգամավորը հուզվել է` նկատելով, թե ինչպես են «Դալմա»-ի Սինեմա Սթար կինոթատրոնից կինոդիտողներից ոմանք արտասվելով դուրս գալիս
«Դալմա»-ի Սինեմա Սթար կինոթատրոնում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև՝ սցենարիստ Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի ցուցադրությունից հետո շատերը արցունքն աչքերին են դուրս գալիս:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը; Նրա խոսքով, ինքը անձամբ է գնացել եւ տեսնելով մարդկանց հուզմունքը` հուզված վերադարձել:
Ի դեպ, նաեւ տեղեկացրեց, որ հանդիսատեսի խնդրանքով` այսուհետ 22.30-ի փոխարեն ֆիլմը կցուցադրվի 20.30-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև՝ սցենարիստ Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի պրեմիերային ներկա է եղել իշխանությունը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հակոբ Հակոբյանը: Հարցին, թե իշխանության կոնկրետ որ ներկայացուցիչներն են ներկա եղել ֆիլմի պրեմիերային, պատասխանել էր, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին և ներկա էր հենց ժողովուրդը: Հ. Հակոբյանը նշել էր, որ հրավիրյալները 450-ն են եղել, բայց նրանց թիվն անցել է 500-ը, հետևաբար հենց տեղում փորձել են բոլոր ներկաներին տեղավորել սրահում, իսկ իշխանությունից ներկա է եղել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Նախկին պատգամավորը հրավիրյալներից առանձնացրեց նաև Արա Դևրիկյանի կնոջը: Խոսելով ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղի ունեցող զարգացումներից՝ ասել էր, որ հրավիրյալներից շատերը հուզվել են, հատկապես Հունաստանից եկած հյուրերը, և ընդհատելով դիտումը՝ դուրս են եկել և միայն հանգստանալուց հետո վերադարձել սրահ, իսկ ինքը հուզվել է այն ժամանակ, երբ վերջում բոլորը ծափահարել են: «Նկարահանման դաշտերում և հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից, կադրից դուրս դերասանների հուզմունքից եմ հուզվել ինքս»,-նշեց նա:
Ներկաներին ֆիլմից հետո հետաքրքրել է, թե ինչու է ֆիլմում չափազանց շատ եղել թուրքերի ցինիկ ծիծաղը, ինչին Հակոբ Հակոբյանը պատասխանել է, որ քանի դեռ թուրքերը Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել, երեկ էլ, այսօր էլ շարունակելու են ծիծաղել: Միաժամանակ ավելացրեց, որ այսուհետ ֆիլմը կարող են դիտել «Դալմա»-ի Սինեմա Սթար կինոթատրոնում և «Զվարթնոց» համալիրում:
Նմանատիպ նյութեր
1971 դիտում
16:45 17-05-2019
ՀՖՖ-ն և Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը կհամագործակցեն
Այս բաժնից
715 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
727 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
655 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով