211652_close_icon
views-count78874 դիտում article-date 19:18 26-07-2015

Ովքեր են առեղծվածային օլիգարխները, որ Սևանա լճում քարե պարիսպով դղյակ են կառուցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս էլեկտրոնային ԶԼՄ-ներով տարածվեց մի տեսանյութ, որում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դժգոհում է, որ տեղացի օլիգարխը զավթել է հանրությանը պատկանող ծովափերը, պարսպապատ շինություններ կառուցել, ինչը հասարակ օդեսացիների համար դժվարություններ էր ստեղծում ազատ տեղաշարժվել լողափում: Գրեթե նման իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. այս օրերին, հայաստանցիների հոսքը Սևան չի դադարում, և շատերը ամեն տեղ չէ, որ կարող են ազատ լողալ Սևանում: Ժամանակին, երբ որոշ պաշտոնյաներ, օլիգարխներ Սևանի ափերին իրենց առանձնատների ու հանգստյան տների շուրջ պարիսպներ էին կառուցում, հասարակության կողմից մեծ աղմուկ բարձրացավ և որոշները ապամոնտաժվեցին: Երեկ, հուլիսի 25-ին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպիսի հսկայական պարսպով են պարսպապատվել Սևանի ափին կառուցված մի քանի առանձնատներ: Սևանցիները կատակում էին, ասելով. «Էդ շենքերը երեք օլիգարխներ են կառուցել, ովքեր արգելում են շարքային քաղաքացիներին անգամ դրա մոտով անցնել: Էսպես որ գնա կամաց-կամաց կընդլայնեն իրենց քարե պարիսպները ու կհասնեն հանրային լողափներին»: [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը փորձում է պարզել, թե ովքեր են այդ խորհրդավոր օլիգարխները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր