46919 դիտում
14:28 25-07-2024
Արտակարգ դեպք՝ Սևանա լճում. ՌԴ քաղաքացին «SUP board»-ով ափից 200 մետր հեռացել էր և անօգնական վիճակում մնացել լճում. նրան անվտանգ ափ են մոտեցրել փրկարարները
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում մի քաղաքացի «SUP board»-ով (доска для серфинга կամ սերֆինգի տախտակ), մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականներով՝ ուժեղացված ծառայություն են իրականցնում՝ կապված ամռան սեզոնի հետ, մոտեցել են և այդ քաղաքացուն անվտանգ տեղափոխել են ափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարների կողմից ափ դուրս բերված անձը ՌԴ քաղաքացի 45-ամյա Միխայել Շատունովն է:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
12391 դիտում
22:45 31-07-2022
Սևանա լճում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. օգնության են հասել ջրափրկարարները
Այս բաժնից
16702 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ