211652_close_icon
views-count31008 դիտում article-date 19:45 08-07-2020

Առեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյւութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր