ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Վալերի Բաղյանն ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արայիկ Շահնազարյանը ազատվել է ոստիկանության պահպանության վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի պետի պաշտոնից և ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Մասիսի պահպանության բաժնի պետ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի