211652_close_icon
views-count9860 դիտում article-date 19:01 09-04-2014

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկնապետի հրամանով ոտիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ : Իսկ Լոռու մարզի ոստիկանապետ Անուբաղ Համբարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր