ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Երեկ՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ա. Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Նշան Հախնազարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը: