211652_close_icon
views-count15955 դիտում article-date 13:30 21-02-2015

Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով դատապարտված Կարեն Արայանը շուտով կհայտնվի ազատության մեջ

Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դատապարտված Կարեն Արայանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, ապրիլին ազատ կարձակվի: Նրա պատժաչափը լրանում է նշված ամսին: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Արայանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և գործը ընթացք է ստացել: Հիշեցնենք նաև, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 2011 թվականին Կարեն Արայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ 263 հոդվածի հատկանիշներով` պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը: Քննելով գործը՝Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Նմանատիպ նյութեր