Կոտայքի մարզի բնակիչը պահանջում է պատասխանատվություն՝ պնդելով, որ բժշկական կենտրոնները ժամանակին չեն ախտորոշել իր 14-ամյա դստեր հիվանդությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչ Գրիգոր Վիրաբյանը փորձում է պարզել, թե ինչու Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայում և «Աբովյան» բժշկական կենտրոնում ժամանակին չեն ախտորոշել իր 14-ամյա դստեր մոտ առաջացած հիվանդությունը, ինչի հետևանքով վիճակը հասել է շտապ վիրահատության անհրաժեշտության։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գ. Վիրաբյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին։
«Երեխայիս մոտ սուր ցավեր էին սկսվել։ Կինս նրան տարել էր Բյուրեղավանի պոլիկլինիկա, որտեղ, ըստ նրանց, զննել են ու ուղեգրել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մոտ 4 ժամ այս ու այն կողմ են վազել տարբեր բուժհաստատություններով։ Երբ ինձ տեղեկացրին, որ պատրաստվում են երեխային տեղափոխել Երևան, ես պնդեցի, որ ունեմ ծանոթ բժիշկ Աբովյանի ծննդատանը։ Երեխային տեղափոխեցինք այնտեղ, և բժիշկ Օհանյանի շնորհիվ նրա կյանքը փրկվեց։ Շտապ վիրահատություն իրականացվեց, որի ընթացքում պարզվեց, որ աղջիկս ունի ձվարանի կիստա և արդեն մի քանի ժամ է՝ ներքին արյունահոսություն է ունեցել»,– նշել է նա։
Վիրաբյանի խոսքով՝ եթե ինքը չմիջամտեր և չպնդեր երեխային տեղափոխել այլ բուժհաստատություն, դեպքը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։
Նա պահանջում է պարզել, թե ինչու նախնական բուժհաստատություններում չի ախտորոշվել արյունահոսությունը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության, քանի որ միչև այդ մի քանի անգամ դիմել են Բյուրեղավանի պոլիկլինիկա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։