Երևանում Արշակունյաց 50/3 շենքի խաղահրապարակը, որ ստեղծվել է քաղաքապետարանի և թաղապետարանի կողմից, շատերի մոտ նախանձ է առաջացնում, բայց երեխաները այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու համար անցնում են կեղտաջրի միջով և շնչում գարշահոտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարներին շնորհիվ ավելացել է խաղահրապարակների մարզական դաշտերի թիվը, դա ակնհայտ է։ Նույնիսկ ստեղծվել են խաղահրապարակներ, որտեղ երկար տարիներ եղել են կենցաղային ու շինարարական աղբ, ապօրինի շենք-շինություններ, ու այդ ամենը հեռացվել է, դրա փոխարեն ստեղծվել են խաղահրապարակներն ու կանաչ գոտիները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 18-ին, Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 50/3 շենքի բակում գործող խաղահրապարակը իր խաղային ու մարզական հարմարանքներով չի զիջում մայրաքաղաքի շատ ու շատ խաղահրապարակների։ Սակայն ցավոք, արդեն տևական ժամանակ է խաղահրապարակի հարևանությամբ գործող 3 դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքը պատում գարշահոտով։
Հակասանիտարական վիճակը անհանգստացնում է ծնողներին, քանի որ երեխաները շատ դեպքերում չեն ուզում խաղահրապարակից տուն գալ ու այնտեղ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան տանը։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը, Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» պետք է խելք-խելքի տան ու այդ խնդիրը կարճ ժամանակում լուծեն, որպեսզի իրենց արած լավ գործը չզրոյացվի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը ընտիր խաղահրապարակ են ստեղծել ամեն հարմարություններով։ Շատերը նույնիսկ կնախանձեր էս տեսակ խաղահրապարակին, բայց ցավ ենք ապրում, որ խաղահրապարակի ամբողջ տարածքում տևական ժամանակ է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանին և «Վեոլիա ջրին» այդ հարցը լուծեն։ Իսկ որ դա կարող են, մենք վստահ են»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։