Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման աշխատանքները․ ողջ գիշեր աշխատանքներն իրականացվել են Դավիթ Բեկի պողոտայում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի և վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ շարունակվում են փոսալցման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 18-ին, և այսօր՝ փետրվարի 19-ին, փոսալցման աշխատանքներ են իրականացվել Դավիթ Բեկի պողոտա–Նուբարաշենի խճուղի խաչմերուկում և հեռուստաշտարակից դեպի Նոր Նորքի 7-րդ զանգված տանող ճանապարհահատվածում։
Այդ հատվածներում փոսերը այնքան շատ էին, այդ թվում՝ «մարդաբոյ», որ ամեն օր մեծ թվով վարորդներ, հայտնվելով փոսերում, կոտրում էին անվահեծանները, վնասում էին ավտոմեքենաները, պայթում էին անիվները։ Անգամ եղել են դեպքեր, երբ տեղի էին ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Հենց Դավիթ Բեկի պողոտայում էր, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ամբողջ փողոցում առաջացած փոսերում տեղադրել էին անվադողեր, դրանք փաթաթել էին ոստիկանական հատուկ լուսային ժապավեններով, որպեսզի վարորդները նկատեին փոսերը և զգուշանային։
Ողջ գիշեր փոսալցման աշխատանքները շարունակվել են, այս պահին նույնպես աշխատանքները ընթացքում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս են դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել են փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն են կոտրվել, կամ անվադողերն են պայթել։
Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թեպետ մի քանի վարորդներ նշում էին, որ փոսը ընկնելու պատճառով կամ իրենք, կամ իրենց ուղևորը գլխով հարվածել են դիմապակուն, ինչի հետևանքով դիմապակիներին ճաքեր են առաջացել։
Վարորդներին օգնության են հասել մի քանի շարժական վուլկանիզացիա շահագործող մասնագետներ և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Պարեկները հարցի ժամանակավոր լուծման նպատակով 30-ից ավելի անվադողեր էին բերել և սկսել այդ անվադողերը տեղադրել փոսերի մեջ և որպեսզի վարորդները նկատեն, որ փոսերի առաջ են հայտնվել, զգուշանան՝ անվադողերի վրա ոստիկանության լուսային ժապավեններ էին փաթաթում։
Վարորդները շնորհակալություն էին հայտնում շարժական վուլկանիզացիաների աշխատակիցներին ու պարեկներին, ասելով, որ առաջինը հենց նրանք են իրենց օգնության հասել, իսկ թե ով պետք է փոխհատուցի վնասները՝ մնացել է օդից կախված։
Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցի ընթացքում մի քանի վարորդներ, ովքեր չուզեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Գույքահարկ ենք վճարում, բայց փոխարենը մեռանք փոսերը ընկնելով՝ անվահեծաները կոտրելով կամ անվադողերը պայթեցնելով։ Հետո էլ ասում են, թե գույքահարկը ժամանակին վճարեք։ Ամոթն էլ լավ բան է։ Մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեք հարցին․ ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն ցուցաբերվի ժամանակին հարկն ու վարկը վճարած քաղաքացու նկատմամբ։
Երևանի քաղաքապետ, Էրեբունու թաղապետ, թեպետ բոլորին էլ ուղղում ենք մեր խոսքը, որովհետև քաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որ փոսերի առատություն չլինի։ Այնպես որ եկեք քարերը փեշերիցդ թափեք և ձեր պարգևատրված գումարներից մի քիչ հետ գցեք, անվադողեր առեք, եկեք էս փոսերում պաշտպանիչ վահան ստեղծեք, որ հետո չասեք՝ Թրամփը ճիշտ էր, մենք՝ սխալ»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի