211652_close_icon

Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, նորից առաջացել է ճանապարհի փլուզման վտանգ. նոր վերանորոգված ու ասֆալտապատված հատվածը նորից «ճողվածք» է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count889 դիտում article-date 15:53 18-02-2026
Երբ 2 տարի առաջ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի էր ունեցել ճանապարհի փլուզում, գրեթե 1.5 տարի պահանջվեց, մինչև Երևանի քաղաքապետարանը ճանապարհը հիմնանորոգեց՝ փոխելով պանելային հատվածները, քանի որ դրա տակով Գետառն էր անցնում։ Այդ ամենը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում էր։ Աշխատանքներ իրականացվեցին նաև աջակողմյան հատվածում։

Մինչդեռ արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում, որ ճանապարհի աջակողմյան հատվածում արդեն ամիսներ առաջ ավարտված գործը հօդս է ցնդել. աշխատանքները կատարվել են ոչ որակյալ, կարծես սրտացավ մոտեցում ցուցաբերված չլինի, ինչի պատճառով էլ եղել են դեպքեր, որ ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել կամ անվադողեր պայթել։

Թերի աշխատանքը պետք է մտահոգի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե ինչու է կարճ ժամանակում նորից ճանապարհը  «ճողվածք» ստանում, ու ամեն պահի կա վտանգ, որ այն կփլուզվի։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024թ․ մայիսի 25-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Դավիթ Բեկի  թիվ 7/5 հասցեի դիմաց՝ Գետառի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում էր տեղի ունեցել մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:

Երթևեկությունը ամբողջությամբ նշված հատվածում դարձել էր միակողմանի:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն էին իրականացրել նույն վաշտի պարեկ Սարգիս Դանիելյանն ու պարեկ Մուշեղ Հովհաննիսյանը:

Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի քաղաքապետարանի կումունալ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արսեն Կարոյանի գլխավորությամբ:  

Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձանարարակով ժամանել էին նաև թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ կոմունալ վարչության պետի գլխավորությամբ նշված հատվածում քաղաքապետարանը տեղադրել էր միջազգային չափանիշներին համապատասխան լուսային հատուկ նախազգուշական ցուցանակներ, ինչը հնարավարություն կտար վարորդներին անգամ 500 մետր հեռավորությունից տեսնել, որ նշված հատվածում պետք էր երթևեկութունը դանդաղեցնեն, որպեսզի չհայտնվեն փոսում:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր