Վանաձորում հսկայական եղևնու տապալվելուց վնասվել են ավտոմեքենաներն ու գազախողովակը. օպերատիվ է գործել Վանաձորի քաղաքապետարանը, իսկ ՀՀ ՆԳՆ 112 ծառայությունը ժամեր անց հիշել է, որ դեպքի մասին պետք է տեղեկացնի փրկարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Թումանյան 3/1 հասցեի մոտակայքում, հսկայական եղևնին արմատից կոտրվել ու տապալվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տապալման հետևանքով վնասվել են կայանված 2 տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մալուխներ և գազատար խողովակը։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ և «Գազպրոմ Արմենիա»-ի Վանաձորի գազի վթարային ծառայության աշխատակիցները։
Դեպքի մասին չգիտես ինչու ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամեր անց է նոր նպատակահարմար գտել տեղեկությունը փոխանցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն, ապա ժամանած փրկարարներին տեղում հայտնել են, որ էլ նրանց կարիքն այլևս չկա։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։