Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 9 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր. ժամանել է ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության և Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում արդեն աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ «սպանության փորձի» հատկանիշներով և ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների, «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։